Playboy-ի շապիկը Պամելա Անդերսոնին հիշեցրել է անհոգ անցյալի մասին


23:15 , 7 դեկտեմբեր, 2015

1229765652Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի դերասանուհի ու կենդանիների պաշտպան Պամելա Անդերսոնը պատմել է, որ վերադարձել է արևոտ Կալիֆոռնիայի անհոգ անցյալ՝ լուսանկարվելով ներկայիս ձևաչափով Playboy ամսագրի վերջին համարի համար։

Ամերիկյան Playboy ամսագիրը շուտով կդադարի հրապարակել ամբողջովին մերկ կանանց լուսանկարները։ Վերջին համարում պատկերված է լինելու Անդերսոնը, որից հետո Playboy-ը մշտապես կփոխի իր ձևաչափը։

Անդերսոնը հայտարարել է, որ իր համար Playboy-ում աշխատելը, նրա խմբագիր Հյու Հեֆների հետ համագործակցելը հանդիսանում է իր կյանքի կարևոր մասը, և որ ինքը գեներով կապվել է այդ ամսագրի հետ։
Պամելա Անդերսոնն առաջին անգամ Playboy-ի համար լուսանկարվել է 22 տարեկանում, 1989 թվականին։