22:59 , 7 դեկտեմբեր, 2015
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին ուղղված տեսաուղերձի շրջանակում խոսել է ահաբեկչության սպառնալիքի մասին` նշելով այն 4 քայլերը, որոնց իրագործման դեպքում Միացյալ Նահանգները կկարողանա հաղթել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Օբամայի կարծիքով՝ նախևառաջ պետք է շարունակել Սիրիայի և Իրաքի տարածքներում ԻՊ-ի գրոհայինների ու նրանց առաջնորդների ուղղությամբ ավիահարվածներ հասցնելը։
Երկրորդ` ԱՄՆ-ն պետք է աջակցի Իրաքի ու Սիրիայի զինված ուժերին` իսլամիստների դեմ պայքարում: «Մենք կշարունակենք նախապատրաստել ԻՊ-ի դեմ պայքարող տասնյակ հազարավոր իրաքցիների ու սիրիացիների, նրանց կտրամադրենք զինամթերք»,-ասել է ԱՄՆ-ի ղեկավարը։
Այնուհետև Օբաման ասել է, որ ԱՄՆ-ն պետք է դաշնակից պետությունների հետ շարունակի ԻՊ-ի վերացման դեմ ուղղված սերտ համագործակցությունը։