22:52 , 7 դեկտեմբեր, 2015
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը հայտարարել է, որ մարդիկ, որոնք սիրիացի փախստականներին չեն ընդունում նրա համար, որ նրանք մուսուլման են, աջակցում են ահաբեկչությանը։
«Երբ մարդիկ ասում են, որ սիրիացի փախստականներին չեն կարող ընդունել միայն նրա համար, որ նրանք մուսուլմաններ են, նրանք աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին»,- ասել է Գուտերեսը։ Նա նաև հավելել է, որ այդ գործողությունների հետևանքով ահաբեկչական կազմակերպությունները կարող են հավաքագրել ավելի շատ մարդկանց։
Փարիզի ահաբեկչություններից հետո շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն հրաժարվեցին սիրիացի փախստականներին ընդունելուց։