Բեռլինից Խուրգադա մեկնող օդանավում պայթուցիկ չի հայտնաբերվել. ոստիկանություն


22:20 , 7 դեկտեմբեր, 2015

1337693231Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները պայթուցիկ չեն հայտնաբերել Condor Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բուդապեշտում։

Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Դրանից առաջ հաղորդվել էր, որ Բեռլինի «Շենեֆյոլդ» օդանավակայանից Խուրգադա մեկնող Condor ավիաընկերության DE490 չվերթը հեռախոսային սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բուդապեշտում։ Ինքնաթիռում գտնվել է 133 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը։