Օրիգինալ «առողջ նվեր» կոնցեպտն առաջին անգամ Հայաստանում ամանորյա տոներին ընդառաջ` «Միստի ֆյումս» առաջին vape store խանութ-սրահի կողմից


22:20 , 7 դեկտեմբեր, 2015

Վերջին շրջանում Հայաստանում մեծացել է հետաքրքրությունն էլեկտրոնային սիգարետների նկատմամբ, հատկապես վերջերս` Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության Public Health England-ի կողմից հրապարակված հետազոտությունից հետո, ըստ որի` էլեկտրոնային սիգարետները 95 տոկոսով ավելի քիչ վնասակար են, քան սովորական սիգարետները, և որ Ազգային առողջապահական ծառայությունը պետք է ծխելը դադարեցնելու համար դրանք խորհուրդ տա, որոնք առաջարկվում են որպես ծխելու սովորությունից ազատվելու միջոց կամ որպես նարգիլե: Այն, որ էլեկտրոնային սիգարետների նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում մեծացել է, մեզ հետ զրույցում փաստեց Միստի ֆյումս ընկերության հիմնադիր տնօրեն ՆԱԻՐԱ ԴԻԼԱՆՅԱՆԸ: «Միստի ֆյումս» ընկերությունը ներկայացնում է քաղաքում մասնագիտացված առաջին vape store խանութ-սրահը: Նշենք, որ «Misty Fumes» խանութ-սրահը, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ վերջերս Ֆրանսիայի դեսպան պարոն Ժան Ֆրանսուա Շարպանտիեի բարձր հովանու ներքո, հանդիսանում է փարիզյան «Liquideo» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ այսպիսով նպաստելով հայ-ֆրանսիական գործարար կապերի զարգացմանը:

Բացի որակյալ vape store արտադրանք ներկայացնելուց և ի տարբերություն այլ ընկերությունների, որոնց հետաքրքրում է միայն շահույթ ստանալը` «Միստի ֆյումս» ընկերությունը տեղական շուկային է ներկայացնում ISO-ի և GMP-ի հավաստագրերին արժանացած պրոդուկտներ՝ այդպիսով կատարելով ևս մեկ մեծ առաքելություն` առողջապահության ոլորտում գիտական նվաճումները ներկայացնելով տեղական շուկայում, նշում է «Միստի Ֆյումս»-ի հիմնադիր տնօրենը: Ընկերության կողմից` Ֆրանսիայից և Կալիֆորնիայից ներմուծվող բոլոր պրոդուկտները, բացի հայտնի ապրանքանիշեր լինելուց, ունեն ISO-ի և GMP-ի հավաստագրեր, որոնց առկայությունն ամբողջ աշխարհում բացարձակ վստահություն է ներշնչում հաճախորդներին: Իսկ դա նշանակում է, որ ընկերության ներմուծած պրոդուկտները, բացի որակյալ և մատչելի լինելուց, որևէ բացասական ազդեցություն չեն թողնում մարդկանց առողջության վրա:

Ի դեպ, քանի որ մոտենում է Ամանորը, և հատկապես երիտասարդ աղջիկները, ովքեր մտահոգվում են իրենց ծխող սիրելիի կամ ծնողների առողջության մասին, կարող են «Misty Fumes»-ից գնել օրիգինալ, նրբաճաշակ, ժամանակակից և ամենակարևորը՝ «առողջ նվեր», քանի որ Ամանորին ընդառաջ «Misty Fumes»-ը հետաքրքիր և օրիգինալ ամանորյա նվեր-քարտերով է հանդես գալիս հաճախորդներին. «Ի դեպ, նվեր-քարտերի միտքը մեզ տվեցին հենց մեր խանութի այցելուները, հաճախ են գալիս հաճախորդներ, ովքեր ասում են, որ նվեր են ստացել մեր խանութից և մյուս ընկերների համար էլ են ցանկանում նույն նվերից գնել: Իսկ քանի որ նվեր կարելի է տալ նվեր քարտի միջոցով, որպեսզի հաճախորդն ինքն ընտրի իր ուզած համով, դիզայնով էլեկտրոնային սիգարետ և հեղուկ, ուստի որոշեցինք Ամանորին ընդառաջ նման հետաքրքրիր առաջարկով հանդես գալ,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության հիմնադիր տնօրենը:

Ինչ վերաբերում է Հայաստանում էլեկտրոնային սիգարետների տարածվածությանը՝ ընկերության տնօրենն այդ մասին ասում է.

-Աստիճանաբար Հայաստանում ևս մեծ տարածում են գտնում էլեկտրոնային սիգարետները: Պատկերացրեք, որ մեր հաճախորդների մեջ կան նաև բժիշկներ, որոնք բազմիցս մեր աշխատակիցների հետ զրույցում նշում են, որ ի սկզբանե մտավախություն ունեին, որ էլեկտրոնային սիգարետները ոչնչով չեն տարբերվում սովորական սիգարետներից, բայց, ինչպես իրենք են նշում` ամիսներ շարունակ ուսումնասիրելով գիտական բազմաթիվ հոդվածներ էլեկտրոնային սիգարետների մասին, հանգել են այն եզրակացության, որ այս սիգարետները 95 տոկոսով ավելի քիչ վնասակար են, քան սովորականները, քանի որ, ի տարբերություն սովորական սիգարետների, խեժ չեն պարունակում, որն էլ հանդիսանում է քաղցկեղածին բջիջներ զարգացնող ամենավնասակար տարրը սովորական սիգարետներում: Ասեմ, որ Էլեկտրոնային սիգարետն արտաքուստ նման է սովորական սիգարետին: Իրենից ներկայացնում էին հայլատորինման սարք, որում տեղադրված է նիկոտինային կամ առանց նիկոտինի հեղուկով քարթրիջ: Երբ մարդը գլանակից օդը ներս է քաշում գլանակում տեղադրված սարքը սկսում է գոլորշի արտադրել, որն էլ թափանցում է մարդու օրգանիզմ, դրա համար ավելի ճիշտ կլիներ գոլորշի ներշնչելու և արտաշնչելու պրոցեսը կոչվեր ոչ թե ծխել, այլ գոլորշի հանել, քանի որ միջազգային տերմինոլոգիայում օգտագործվում է վեյփ արտահայտությունը, որը թարգմանվում է գոլորշի հանել, ոչ թե ծխել՝ ելնելով Օքսֆորդի բառարանի մեկնաբանությունից: Դրանով ավելի հասկանալի կլիներ բնակչության համար, թե ինչու են էլեկտրոնային սիգարետներն ավելի առողջարար, քան, սովորականները։ 

Նշենք, որ «Misty Fumes»-ում կարող եք գտնել նախ որակյալ, ապա նաև ցանկացած ճաշակի և համի էլեկտրոնային սիգարետներ և հեղուկներ: Խանութը ներկայացնում է flavor-ների` այսինքն` սիգարետի համար նախատեսված համերի լայն տեսականի` նարգիլեի և սիգարետի համեր, մրգային, շոկոլադե և մենթոլի flavor-ներ, նաև տարբեր միքսեր: Խանութում կգտնեք նաև բրիտանական, ֆրանսիական սիգարետի տեսակներ, այդ թվում նաև հայտնի «Marlboro» ապրանքանիշի համային տեսականի: «Misty Fumes»-ը որակյալ պրոդուկտ ներկայացնելուց բացի աշխատում է ամեն բան անել` իր հաճախորդներին գոհացնելու և առողջ ապրելակերպ ապահովելու համար` եվրոպական չափանիշներին համապատասխան սերվիս ապահովելով իր յուրահատուկ դիզայնով առանձնացող խանութ-սրահում, որը տեղակայված է քաղաքի կենտրոնում` Թումանյան 18  հասցեում:

Խանութ-սրահի վերաբերյալ առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ «Misty Fumes»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից` https://www.facebook.com/mistyfumesam/: