Պեկինում սմոգի պատճառով սահմանվել է էկոլոգիական վտանգի «կարմիր» մակարդակ


21:15 , 7 դեկտեմբեր, 2015

mJDe4bl7IRcOՊեկինի իշխանություններն առաջին անգամ սահմանել են էկոլոգիական վտանգի «կարմիր» մակարդակ ուժեղ սմոգի սպառնալիքի հետ կապված: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Կառավարությունն ուղերձ է հրապարակել, որում հանձնարարել է դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները:

Հաղորդվում է, որ որոշակի տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներ են դրվել:

Քաղաքում կփակվեն բոլոր դպրոցները: