ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հանդիպումը տեղի կունենա հունվարին Հռոմում. Իտալիայի ԱԳՆ


19:42 , 7 դեկտեմբեր, 2015

4145213ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա 2016թ. հունվարի երկրորդ կեսին Հռոմում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրայի հետ հանդիպման արդյունքներով:

«ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ներկայացուցիչների կոնֆերանսում կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունները, բայց բոլորովին պարտադիր չէ հենվել գաղափարի վրա, որ միայն ցամաքային զորքերի հազարավոր զինվորները կարող են լուծել խնդիրը»,- նշել է Ջենտիլոնին: