Պեկինում Էկոլոգիական վտանգի ամենաբարձր` «կարմիր» մակարդակն Է հայտարարվել


19:56 , 7 դեկտեմբեր, 2015

pekinAraratnews.am-ը գրում է.

Պեկինում օդի աղտոտվածության պատճառով դեկտեմբերի 7-ին հայտարարվել Է Էկոլոգիական վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

Չինաստանի իշխանություններն առաջին անգամ են վտանգի մակարդակը «նարնջագույնից» բարձրացրել մինչեւ «կարմիր»:

Սպասվում Է, որ վտանգի ամենաբարձր մակարդակը կտեւի դեկտեմբերի 8-ի տեղական ժամանակով ժամը 7:00-ից մինչեւ դեկտեմբերի 10-ի ժամը 24:00-ն:

Պեկինի իշխանությունները Էկոլոգիական տագնապի «նարնջագույն» մակարդակ Էին սահմանել նոյեմբերի 29-ին մայրաքաղաքում հաստատված թանձր ծխամշուշի պատճառով: Անբարենպաստ բնապահպանական իրադրության կապակցությամբ իշխանությունները կարգադրել Էին կանգնեցնել 2 հազարից ավելի ձեռնարկությունների աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: