18:22 , 7 դեկտեմբեր, 2015
Մալաթիա-Սեբաստիայում գտնվող 7/22 ընտրատեղամասում ՈՉ-ը հաղթեց, Այո-ն ոչ միայն պարտվեց, այլև իսպառ բարոյալքվեց... 105 դպրոցում, երբ հանձնաժողովի անդամը մահանում էր, ու բոլորս սարսափած սպասում էինք շտապօգնությանը` աչքներս էլ պահելով քվեատուփի վրա, աննկատ հատակին էր հայտնվել 98 Այո, որը քվեարկության վերջում ԿԸՀ-ից ժամանած կեղծարարի վերջնական խոսքով հավելվեց արդեն պարտված Այո-ի վրա ու դարձավ ընդամենը 350, իսկ ՈՉ-ը 421....
Շտապօգնությունը եկավ, պարոն Ռազմիկին թե ինչ արեց դասարաններից մեկում, չիմացանք, հետո տարան տուն, մենք էլ շարունակեցինք հավատալ, որ շաքարը բարձրացել էր, քանի որ ՈՉ-երը վեր էին խոյանում` նկատելիորեն բարձրացնելով իր համախոհների շաքարը... Իսկ գետնին թափված, չբացված ծրարները, որոնց տուփից ընկնելը ոչ մեկս չէր արձանագրել, բացի դպրոցի կոլեկտիվից, «պարզվեց» հենց պարոն Ռազմիկի վատանալու ժամանակ, երբ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ պարոն Գագիկը նետվել էր նրան փրկելու, ոտքը կպել էր, թեքվել էր, ու էդ մի խումբ Այո-ն կազմակերպված դուրս էր թռել քվեատուփից.... Մի խոսքով, բարոյալքված այո-ականների դեմ հերոսաբար մինչև վերջ մաքառելուց հետո անգամ հանձնաժողովի ՀԱԿ անդամ Կարինե Հարությունյանն ի վիճակի չէր զանգել, հարցնել` պարոն Ռազմիկը կազդուրվե՞ց, թե՞ հիմա էլ տնեցիներին է սարսափեցնում ճիշտ այնպես, ինչպես մեզ... Ես` այդ տեսարանից իսկապես սարսափածս, պարոն Ռազմիկին ու իր համախոհներին առողջություն եմ մաղթում... (((