16:34 , 7 դեկտեմբեր, 2015
Իրաքյան Նայնավա նահանգ մտած թուրքական ստորաբաժանման թվաքանակը կարող է կազմել մոտ 900 մարդ։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է նահանգապետ Նաուֆալ Ալ-Ակուբը։ Ստորաբաժանումը նահանգ է ներթափանցել քրդական ժողովրդական ջոկատների մարտիկների նախապատրաստելու պատրվակով։
«Իմ տվյալներով՝ նահանգում գտնվող թուրքական ուժերի թվաքանակը չի գերազանցում 900 զինվորը։ Նրանք կենտրոնացած են Էլ-Շեյխան շրջանի Դադ գյուղի ժողովրդական աշխարհազորի ճամբարում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն ինքը կքննարկի թուրք դեսպանի հետ հանդիպմանը։
«Թուրքիան օգտվել է Իրաքում ճգնաժամից և ղեկավարների միջև քաղաքական տարաձայնություններից»,- նշել է Ալ-Ակուբը։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան Բաղդադի բողոքից հետո դադարեցնում է զինվորականների ուղարկումն իրաքյան Մոսուլի շրջան։