1988 թ. երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետն այցելել է Գյումրի


15:04 , 7 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
1988 թ. ավերիչ երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Գյումրի քաղաք:

Այս մասին տեղեկացնում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
 
Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել: