Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել


14:58 , 7 դեկտեմբեր, 2015
5074c14203cd9050ae77d9c750aՏաջիկստանում Ռիխտերի սանդղակով 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Ականատեսների տեղեկությամբ՝ ստորգետնյա ցնցումներ զգացվել են Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում, որտեղ շենքեր են ցնցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է քիչ բանկչություն ունեցող Կարակուլ լեռնային տարածքից 111 կմ դեպի հարավ-արևմուտք, նշել են ամերիկյան ծառայությունում:
Դուշանբեի բնակիչը Reuters-ին հայտնել է, որ երկրաշարժը զգացվել է նաև մայրաքաղաքում. Ցնցումներըը նա համարել է չափավոր:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հաստատել է ամերիկացի գործընկերների տեղեկությունը Տաջիկստանում 7,2 մագնիտուդով երկրաշարժի մասին:
Ղազախ սեյսմոլոգների տեղեկությամբ՝ երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա:
Տաջիկստանի Գիտությունների ակադեմիայի սեյսմիկ ծառայությունում հայտնել են, որ նախնական տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Աֆղանստանի տարածքում:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն ներկայումս չկա: