14:15 , 7 դեկտեմբեր, 2015

Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչը նշել է, որ մինչև Գերմանիայի առաջնության առաջին շրջանի ավարտը չի մտածի ակումբային գրանցումը փոխելու մասին:
«Դեռ ժամանակը չէ՝ ակումբային գրանցումը փոխելու մտածելու մասին: Դեռ մի քանի խաղ ունենք մինչև ձմեռային դադարը»,- Bild-ը մեջբերում է Սուբոտիչի խոսքերը:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բավականաչափ խաղաժամանակ չի ստանում: Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սուբոտիչը մասնակցելէ երկու հանդիպումների: