Մի՛ պղծեք ամբիոնը, Դուք արդեն Չեբուրաշկայի կարգավիճակում եք. Ա‎Ժ նախագահը՝ Զ. Փոստանջյանին


13:36 , 7 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Երիտասարդության օրվա օրենսդրական նախաձեռնության առիթով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին կոչ արեց չպղծել ԱԺ ամբիոնը։

«ԱԺ ամբիոնը պղծելու տեղ չէ ... Դուք արդեն Չերբուրաշկայի կարգավիճակում եք»,- ասաց Գալուստ Սահակյանը, ով նրա ելույթի սկզբին ասում էր. «Տիկի՛ն Փոստանջյան, մեղք եք, էս էրեխեքն էլ են մեղք (նկատի ուներ ԱԺ-ում գտնվող դպրոցականներին – Tert.am): Իսկ նման կոչեր, նաև իր միտքը կազմակերպելու առաջարկ ԱԺ նախագահը արեց, երբ Զարուհի Փոստանջյանը հիշեց, թե ինչպես էր երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ խրտվիլակներ վառում։
 
Երբ հորդորները տեղ չհասան, Գալուստ Սահակյանը անջատեց Զարուհի Փոստանջյանի խոսափողը, ինչը նրան չխանգարեց իր ելույթը շարունակել առանց խոսափողի՝ մնալով ամբիոնի մոտ:
 
Ընդդիմադիր քաղաքական գործիչը հայտարարեց, որ երիտասարդության տոնը առաջարկելով չէ, երիտասարդությունը պետք է պաշտպանված լինի՝ երջանիկ երիտասարդություն ունենալու համար:
 
Նա նաև հայտարարեց «Նոր Հայաստանի» առաջիկա հանրահավաքների մասին ու առաջարկեց. «Ինչո՞ւ եք ժպտում, Ձեզ էլ եմ հրավիրում:

Նրա ելույթի ժամանակ ևս Հանրապետական խմբակցության կին պատգամավորներըբ տեղերից ռեպլիկներ էին նետում:
 
Պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Հեղինե Բիշարյանի և այլոց հեղինակային նախաձեռնությամբ՝ տոների և հիշատակների օրերի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը ներկայացրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Նպատակն է տոների և հիշատակի մասին օրենքում սահմանել երիտասարդության տոն»,- ներկայացրեց Արմեն Աշոտյանը: ԿԳ նախարարը  բացատրեց, որ օրինագիծը կոնսենսուսային տարբերակ է, ունեցել է նախագծի երկար պատմություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկալի է, որ պետական տոների հաստատման ակունքներում ընկած լինի Հայոց պատմության համար որևէ նշանակալից օր, որոշվել է, որ ուսանողության օր կհռչակվի մայիսի
16-ը՝ որպես մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը: Առաջարկը ընդունվել է նաև ԵՊՀ ուսխորհրդի՝ տարիներ առաջ արված առաջարկի հիման վրա:

Արմեն Աշոտյանն ավելացրեց, որ շատ խորհրդանշական է համարում մայր բուհի հիմնադրման օրով նման տոն սահմանելը՝ նկատի ունենալով այն, որ մայր բուհը գործել է Խորհրդային Հայաստանից էլ մեկ տարի առաջ: