13:24 , 7 դեկտեմբեր, 2015

2015թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.7% գնաճով: Ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Պարենային ապրանքների գներն, այս դեպքում` ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը, նշված ժամանակահատվածում աճել են 1.5%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնանկում, իսկ ծառայությունների ոլորտում սակագների մակարդակը մնացել է անփոփոխ:
Համաձայն ԱՎԾ հրապարակման՝ Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.7%-ով: