Միջազգային կոալիցիան սխալմամբ հարված է հասցրել սիրիացի զինվորներին


13:06 , 7 դեկտեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի օդային հարձակման հետևանքով զոհվել է երեք սիրիացի զինծառայող: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդի ներկայացուցիչները, տեղեկացնում է Reuters-ը:
Հարվածը հասցվել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հսկողության տակ գտնվող Դեյր Զոր շրջանի տարածքում: Իրավապաշտպանների տեղեկություններով՝ կոալիցիայի կրակի տակ է հայտնվել Այաշ քաղաքի մոտակայքում գտնվող զորամասը: Օդային հարվածի հետևանքով վնասվածք է ստացել 14 զինծառայող: Կազմակերպությունում նշել են, որ դա Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողության մեկնարկից ի վեր առաջին նման միջադեպն է:
Սիրիայի կառավարությունում աղբյուրը հայտնել է զոհերի և տեխնիկայի ոչնչացման մասին՝ մանրամասներ չներկայացնելով: