13:21 , 7 դեկտեմբեր, 2015
Ընտրություններն ավարտվեցին, Ոչ-ը հավաքեց 400.000 հազար ձայն: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է ասեմ, որ չէի սպասում ՈՉ-ի այսպիսի բարձր արդյունքի, որովհետև դաշտում գործող ընդդիմադիրները վատ քարոզարշավ են անցկացրել: Հիանալի է, որ ժողովուրդը կարողացավ այսպիսի միասնականություն ցույց տալ ու այդքան ձայն հավաքել:Թե չէ, քվեաթերթիկ պատռելով, խրտվիլակ վառելով, «Ռեժիմը խուճապի մեջ է» ասելով՝ ոչ մի բանի մեր «ընդդիմադիրները» չհասան:
Հ.Գ Խնդրում եմ ինձ բացատրել՝ ինչ կապ ունեն քաղաքականության հետ խրտվիլակ վառելն ու քվեաթերթիկ պատռելը: