12:46 , 7 դեկտեմբեր, 2015
Մեր դիտորդները քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում արձանագրել են հանձնաժողովների հանգիստ աշխատանք, մթնոլորտը եղել է ազատ, իսկ հանրաքվեի քվեարկությունը անցել է կազմակերպված ու հանգիստ պայմաններում, հանձնաժողովների անդամներից յուրաքանչյուրը գիտեր իր գործառույթը:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:
«Ամեն ինչ անցել է օրենքի շրջանակում, հանգիստ»,-ասաց նա, ավելացնելով, որ քվեարկությանը հետևել են ավելի քան 2000 տեղական դիտորդներ, ԱԺ-ում ներկայացված ուժերից յուրաքանչյուրն ունեցել է վստահված անձ տեղամասերում, ընդհանուր առմամբ՝ 6 000 մարդ:
«Առաքելության կարծիքով, հանրաքվեն հնարավորություն է տվել քաղաքացիներին արտահայտելու իրենք կամքը»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ