12:32 , 7 դեկտեմբեր, 2015

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի թիվ 114 դպրոցում գտնվող 10/20 ընտրատեղամասում «Ի լուր» կայքի լրագրող Ռաֆայել Ա.-ի տեսախցիկը կոտրել են, բռնություն գործադրել, քաշքշել, պատռել են հագուստը և խոչընդոտել մասնագիտական գործունեություն իրականացնելուն, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մեկնած օպերատիվ խմբին Ռաֆայել Ա.-ն հաղորդում է տվել, որ վստահված անձ Դավիթ Ս.-ն դիտավորյալ հարվածել և կոտրել է իրեն պատկանող տեսախցիկը:
Դավիթ Ս.-ն հերքել է տեսախցիկը կոտրելու հանգամանքը:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: