Լեդի Գագան հոգնել է և կցանկանար ավարտել կարիերան


12:18 , 7 դեկտեմբեր, 2015
Lady-GagaՎերջերս Billboard ամսագրին տված հարցազրույցում 29-ամյա երգչուհի Լեդի Գագան խոստովանել է, որ երազում է ավարտել երաժշտական կարիերան:
«2014թ. վերջին իմ ոճաբանը հարցրեց. «Եվ ինչ, դու մինչև հիմա երազում ես փոփ-ա՞ստղ լինել»: Ես նայեցի նրան ու պատասխանեցի. «Գիտես, եթե կարողանայի հենց հիմա, այսօր կանգնեցնել այս գնացքը, կանեի դա: Բայց ես պարզապես չեմ կարող: Իսկ ահա ընդմիջում անել ինձ անհրաժեշտ է, այլապես ես պարզապես կմեռնեմ»,- ասել է երգչուհին: