Հիմա մարդիկ ավելի շատ զբաղված են լինելու բդային և անանասային գործերով. Կարեն Քոչարյան


12:10 , 7 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
«Ամեն անգամ, միևնույն է, նույնն է լինում, ուղղակի մենք սիրում ենք ռադիկալացանել և սարքել աշխարհի ամենամեծ տրագեդիան նման իրադարձությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով նախօրեին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Ըստ նրա, հեռուստատեսությամբ կամ ֆեյսբուքով իրադարձություններին հետևելիս տպավորություն է ստեղծվել, որ կարծես բաժանված լինեին Արևմտյան և Արևելյան Հայաստանների. «Տոտալ անվստահություն է տիրում մեկը մյուսի նկատմամբ, այս իրավիճակում շատ դժվար է երկիրն առաջ տանել»:

Խոսելով նոր սահմանադրությունից, Կարեն Քոչարյանն ասաց, որ իր համար էլ կան ընդունելի և անընդունելի կետեր, սակայն դա շտկվող է, չշտկվողը անուղղելի դեգրադացիան է:

Իսկ թե ինչպես է քվեարկել ինքը՝ Կարեն Քոչարյանը, պատասխանեց. «Գաղտնիք չէ, ես իմ քվեաթերթիկն անվավեր եմ դարձրել, գրել եմ «եսիմ», այն ինչ որ ասում էի երկար ժամանակ:Քանի որ շատ հարցերում կողմնակից էի և «այո»-ի, և «ոչ»ի հետ»:

Անդրադառնալով «Այո և Ոչ» հեռուստաիրապատմանը՝ նա նշեց, որ ռեալիթի շոուն շատ կարևոր բան արեց՝ կոտրեց այն պատկերը, թե քարոզարշավը ոչ ոքի չի հետաքրքրում:

«Ես մեմուարներ եմ գրելու այս իրապատման մասին: Անգամ մարդիկ կային, որ հարցնում էին ու՞մ ենք ձայն տալու, իսկ վերջում պատկերը փոխվեց: Առաջին օրերին մարդկանց միայն սոցիալական հարցեր էր հետաքրքրում, և դա բնական էր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ