Երեկվա հանրաքվեն փաստեց, որ Հայաստանում հարց լուծողը քուչի տղեն է


12:28 , 7 դեկտեմբեր, 2015
Ավելի լավ է՝ ամենքս մեզ համար ու նաև ընդհանուր հետևություններ անենք հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։
Երեկվա հանրաքվեի արդյունքները գալիս են փաստելու մի քանի առանց այդ էլ ակներև իրողություն.
Հայաստանում հարց լուծող է քուչի տղեն:
Հայաստանում իշխանությունն ինչքան ուզում՝ էնքան խփում ա:
Հայաստանում ընտրակաշառք վերցնել ու դրանից բխող ընտրություն չանելն ավելի ամոթ ա, քան ստրուկի պես ապրելը: Աղչի դե լավ, ամոթ ա, փող են տվել մարդիկ, իյա...
Հայերս հասարակ մաթեմատիկա չգիտենք ու չենք կարողանում 5000-ը բաժանել մի 5 տարվա մեջ ու հասկանալ, որ տարին հազար դրամով սկի գազի համար լուցկի չես առնի:
Անտարբերներս ու ամեն ինչից զզվածներս զգալի տոկոս ենք կազմում:
Հանրաքվեի գնալը լավ տղու քվոր հագով չի, եթե էդ լավ տղեն տասովշիկ չի: Երիտասարդ աղջիկների երևի 70 տոկոսը չի գնացել քվեարկության:
«Մեկ ա՝ մեզնից բան չի կախված». իրոք, եթե երկու տղուց մեկի վրա գոնե բան կախված լիներ, էս օրին չէինք լինի:
Ցինիզմն ու անպատժելիության մթնոլորտը Հայաստանում անցել է թույլատրելի բոլոր սահմանները: Ին- որ Ճ կարգի պաշտոնյայի շոֆեռն էսօր լիքը մարդու համար կարա պռախոդ լինի:
Հիմա լավերի մասին.
Որ ընտրատեղամասին տիրություն անող ա եղել, «Ոչ»-ը հաղթել ա:
Ընդդիմությունն արդեն դառնում ա ժողովուրդը, ոչ թե ինչ-որ կիսագրագետ կամ թեկուզ և գրագետ՝ ուղեղը թափած:
Վարչական ռեսուրսի մի ստվար զանգված իշխանություններին քաշել ա հաստատ՝ թաքուն «Ոչ» քվեարկելով:
Ժողովրդի համբերության բաժակը լցվել ա, ու էնքան էն հաբռգել, որ վրից լայեղ չեն անում ֆռթցնեն գոնե, իսկ դա չի կարա մի օր չպայթի:
Մի խոսքով, կամ ամեն ինչ լավ ա լինելու, կամ էլ շատ վատ: Սրանից էլ վատ: