ԼՂՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ


12:02 , 7 դեկտեմբեր, 2015
unnamed-(5)Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը հանդ ես կգա ելույթով, ինչպես նաև կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում` հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԱՄՆ կոնգրեսականների հետ։