11:38 , 7 դեկտեմբեր, 2015
Ոստիկանության լրատվական վարչությունից Tert.am-ին հաղորդեցին, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներից բերման ենթարկված 8 հոգին բաց են թողնվել:
«Վարչական իրավախախտման արձանագրությունը կազմվել է, գնացել են»,-հաղորդեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ երեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցների 8 հոգի Հանրապետության հրապարակից բերման էին ենթարկվել ոստիկանություն: