Երեկ անցկացվեց համապետական մակարդակի նկարչության մրցույթը՝ «Նկարիր ԱՅՈ» թեմայով
11:54 , 7 դեկտեմբեր, 2015
Եվ այսպես, երեկ անցկացվեց համապետական մակարդակի նկարչության մրցույթը՝ «Նկարիր ԱՅՈ» թեմայով: Ու թող ոչ ոք մեզ չհամեմատի քոչվոր թուրքերի հետ, մերոնք դրանց նման 96 % չեն նկարում, այլ 67-33% համադրությամբ, այնպես որ գեղեցիկ և «համոզիչ» հաղթանակ է գրանցվել, ընդ որում՝ մասնակցության ցուցանիշը նույնպես ճշգրիտ մաթեմատիկորեն հաշվարկված էր՝ 50,01%: Շնորհավորանքներս նկարչական մրցույթի մասնակիցներին և ցավակցություններս ժողովրդին, որ սրա արդյունքները շուտով կզգան իրենց մաշկի վրա: