10:50 , 7 դեկտեմբեր, 2015

Իռլանդական U2 ռոք խումբը երգ է գրել՝ ի հիշատակ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հարձակումների, որոնց հետևանքով զոհվել է 130 մարդ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ֆրանսիայի մայրաքաղաքում կիրակնօրյա ելույթի ընթացքում երգի կատարումից առաջ խմբի առաջնորդ Բոնոն հայտնել է, որ երգը Փարիզի մասին է՝ «ազատության քաղաքի», որտեղ կան «սիրո և հպարտության փողոցներ»։
Նա նաև ասել է, որ U2-ի երաժիշտներն իրենց աջակցությունն են հայտնում Փարիզի և ամերիկյան Սան Բերնարդինո քաղաքի հարձակումների զոհերի ընտանիքներին։
Ի նշան զորակցության Բոնոն իր վրա է գցել ֆրանսիական դրոշն ու երգել Ժակ Բրելի «Ինձ մի լքիր» երգը։