Դատարանը պարտադրել է Եգիպտոսին Իսրայելին վճարել 1,76 մլրդ դոլար


10:42 , 7 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Միջազգային արբիտրաժային դատարանը Եգիպտոսին պարտադրել է Իսրայելի Electric Corp պետական ընկերությանը վճարել 1,76 մլրդ դոլար՝ գազամատակարարման ձախողման համար: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Եգիպտոսի իշխանությունների խոսքերով՝ նրանք բողոքարկելու են այդ որոշումը:

Ինչպես նշվում է, դատարանը պատվիրել է մասնավորապես EGAS և EGPC ընկերություններին փոխհատուցումը վճարել: