Հուսով եմ՝ Բենզեմային չեն հեռացնի Ֆրանսիայի հավաքականից. Զիդան


12:26 , 7 դեկտեմբեր, 2015
hi-res-bb8c32fe7ff0a3331aa6307d91bfeab3_crop_northԼեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը մեկնաբանել է տեղեկությունները՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմային՝ Ֆրանսիայի հավաքականից հեռացնելու հնարավորթյան մասին:
«Պետք է սպասել մինչև դեկտեմբերի 10-ը, երբ որոշում է կայացվելու: Հուսով եմ՝ Բենզեմային չեն հեռացնի Ֆրանսիայի հավաքականից: Նա շատ կարևոր դերակատարություն ունի ազգային թիմում և իսկական մարզիկ է: Ես վստահ եմ, որ բոլոր խնդիրները կկարգավորվեն»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:
Հիշեցնենք՝ Բենզեմային Ֆրանսիայի հավաքականից կարող են հեռացնել նրա թիմակից Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու գործի կապակցութամբ: