Բոսֆորում ռուսական նավի վրա հայտնվել է ռուս զինծառայող՝ զենիթահրթիռային շարժական համալիրով. Անկարան դա համարում է սադրանք


09:00 , 7 դեկտեմբեր, 2015
Untitled-1Բոսֆորի նեղուցով անցնելիս Ռուսաստանի ռազմածովային նավատորմի դեսանտային «Ցեզար Կունիկով» նավի վրա զենիթահրթիռային շարժական համալիրով ռուս զինծառայող է հայտնվել, ինչը Անկարան համարում է սադրանք: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն՝ փոխանցում է Hurriyet պարբերականը:
«Ռուս զինվորականը նեղուցով անցնելիս ռազմական նավի տախտակամածին ցուցադրել է շարժական զենիթահրթիռային համալիր կամ դրա նման մի բան, ինչը սադրանք է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Չավուշօղլուն վստահեցրել է, որ միջադեպը ոչ մի սպառնալիք չի ներկայացրել, սակայն խոստացել է անհրաժեշտ պատասխան տալ, եթե Անկարան այն վտանգավոր համարի: