09:18 , 7 դեկտեմբեր, 2015
Բաղադրիչներ
- կրեկեր - 20 հատ
- ավոկադո - 1 հատ
- հյութ կիտրոնի - 2ճ/գդ
- լոլիկ չերրի - 10 հատ
- աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Մաքրում ենք ավոկադոն, հանում կորիզը, կտրատում ենք և դնում բլենդերի մեջ: Վրան ավելացնում ենք կիտրոնի հյութն ու աղը և մանրացնում:
Կտրում ենք լոլիկները երկու մասի:
Խոհարարական պարկի միջոցով կրեկերների վրա դնում ենք ավոկադոյի պյուրեն, վրան զարդարում լոլիկի կեսով ու շարում ափսեի մեջ:

- Ապա պատրաստի խորտիկները մատուցում ենք տոնական սեղանին:

Այս հրաշալի ամանորյա խորտիկները շատ համեղ են և շատ արագ են պատրաստվում: Զարմացրեք Ձեր հյուրերին այս օրիգինալ խորտիկներով: