Օբաման հաստատել է, որ Սան Բերնարդինո քաղաքում ահաբեկչություն է եղել


08:40 , 7 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում օրերս տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչություն է եղել, հաստատել է երկրի նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է РИА Новости-ն:
 
«Մենք չունենք վկայություններ, որ ահաբեկիչներին ղեկավարել են արտերկրից կամ որ նրանք եղել են ԱՄՆ-ի ներսում լայն դավադրության մասնակիցներ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
 
Սան Բերնարդինոյում հրաձգությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ի գիշերը։ Հանցագործները ներխուժել էին սոցիալական ապահովության կենտրոնի դահլիճ ու կրակ բացել շենքում ներկաների վրա։ Զոհվել էր 14, վիրավորվել՝ 21  մարդ։ Հանցագործները ոչնչացվել էին իրավապահների հետ հրաձգության ընթացքում։