Էրբիլի օդանավակայանը չեղարկել է չվերթները ռուսական հրթիռների պատճառով


08:50 , 7 դեկտեմբեր, 2015
4679449t100hc543Քրդերի վերահսկողության տակ գտնվող իրաքյան Էրբիլ քաղաքի օդանավակայանը 48 ժամով չեղարկել է բոլոր չվերթները ռուսական հրթիռների պատճառով, որոնք արձակվել են Սիրիայում գտնվող թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Քրդստանի Դեմոկրատական կուսակցության կայքը՝ փոխանցում է BBC-ն։
«Իրաքի քաղավիացիայի վարչությունը որոշում է ընդունել չեղարկել թռիչքները ուղևորների պաշտպանության համար։ Դա կապված է ռուսական հրթիռների հետ, որոնք հատում են Քրդստանի օդային տարածքը»,- հայտարարել է օդանավակայանի տնօրեն Թալար Ֆայակը։
Ռուսական հրթիռների պատճառով Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների օդանավակայաններից և օդանավակայաններ թռիչքների 48-ժամյա չեղարկման մասին որոշումը ընդունվել էր ավելի վաղ՝ նոյեմբերի 22-ին։