Անկարան կպահպանի Բոսֆորով նավագնացությունը կարգավորող Մոնթրոյի կոնվենցիան. ԱԳՆ


08:15 , 7 դեկտեմբեր, 2015
bosfor_061215Թուրքիան, ինչպես նախկինում, «անկողմնակալ, թափանցիկ և պատշաճ կերպով» կկիրառի Մոնթրոյի կոնվենցիան(1936թ.), որը կարգավորում է սևծովյան նեղուցների գոտում նավագնացության ռեժիմը։ Այս մասին TASS գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Կարևոր ենք համարում, որպեսզի բոլոր հետաքրքրված կողմերը խուսափեն Մոնթրոյի առկա ռեժիմը խափանելու կամ իրենց նպատակներին ծառայելցնելու փորձերից»,- նշել է արտգործնախարարը։
Այդպես է նա մեկնաբանել մամուլում հնչեցված հայտարարությունները, համաձայն որոնց՝ Թուրքիան պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել նեղուցների հարցով և ծրագրում է դրանցով անցնող նավերի նկատմամբ լիարժեք ստուգում իրականացնել: