Հազվադեպ հիվանդության պատճառով բրիտանացի երգչուհուց նեխած ձկան հոտ է գալիս


07:55 , 7 դեկտեմբեր, 2015
Հազվադեպ հիվանդության պատճառով բրիտանացի երգչուհուց նեխած ձկան հոտ է գալիս22-ամյա բրիտանացի երգչուհի Քեսի Գրեյվսը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որն անվանվում է տրիմեթիլամինուրիա: Դրա պատճառով աղջկա մարմնից մշտապես տհաճ հոտ է գալիս, որը նման է նեխած ձկան հոտի: Հիվանդությունը նրան բազմաթիվ անհանգստություններ է պատճառում, սակայն աղջիկը ոչինչ անել չի կարող: Այս մասին գրում է Metro-ն:
Նրա հիվանդությունը հայտնաբերվել է 3 տարեկանում: Այդ հիվանդությունը առաջանում է օրգանիզմում տրիմեթիլամինի կուտակման հետևանքով: Այն օրգանիզմից դուրս է գալիս մեզի, քրտինքի, արտաշնչած օդի միջոցով:
Աղջիկը մտադիր է դասախոսություններ կարդալ իրեն պատուհասած հիվանդության մասին՝ մարդկանց իրազեկելու նպատակով: