07:21 , 7 դեկտեմբեր, 2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 6-ին, ժամը 21.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի այգեգործական ընկերություն (Մուշավանի ամառանոցներ) թիվ 8 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում` անկողնում, հայտնաբերվել է Մ. Դ.-ի (ծնվ.1941թ.) դին: