06:50 , 7 դեկտեմբեր, 2015
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (ԿԸՀ) Վլադիմիր Չուրովն իր հայ գործընկերջը՝ Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հրավիրել է որպես դիտորդ մասնակցել 2016 թվականին կայանալիք Պետդումայի ընտրության ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
«Հանդիպման ավարտին Վլադիմիր Չուրովը հրավիրել է Տիգրան Մուկուչյանին մասնակցել 2016 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններին՝ հետևելու ընտրությունների անցկացմանը»,- ասվում է ԿԸՀ-ի կայքում:
Գործակալությունը հիշեցնում է, որ Հայաստանի ԿԸՀ-ում հայտարարել են, թե Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն համարվում է կայացած: