06:17 , 7 դեկտեմբեր, 2015

Կոլումբիայում գտնված իսպանական «Սան Խոսե» նավի գանձերի արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար, հայտնում է BBC-ն: Այդ մասին հայտնել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:
Գտածոն նկարագրում են որպես «Սուրբ Գրաալ», քանի որ նավում գտնվել է ամենամեծ քանակությամբ գանձեր, որը երբևէ խորտակվել է ծովում:
Համարվում է, որ Ֆիլիպ V թագավորի նավատորմի նավը խորտակվել է 1708 թվականին Կարիբյան ծովում` նավահանգստային ամրոց-քաղաք Կարթագենից ոչ հեռու: