Առողջ սննդակարգի անցած աղջիկը 2 տարի անց մահվան շեմին էր


07:05 , 7 դեկտեմբեր, 2015
Երիտասարդ Ջորդան Յանգերը սնվում էր առողջ սննդակարգով, ուներ գեղեցիկ կազմվածք, հազարավոր հետևորդներ սոցցանցերում: Քչերը գիտեն՝ ինչ դժոխքի միջով է անցել նա: 2 տարի առաջ նա դարձավ բուսակեր: Հրաժարվելով կաթնամթերքից, մսից, ձկնամթերքից՝ նա լավ ինքնազգացողություն ուներ: Ամեն ինչ հիանալի էր, սակայն…
Որոշ ժամանակ անց դիետան Ջորդանի համար մոլուցքի վերածվեց: Կալորիաների մշտական վերահսկողությունը երկար ժամանակ էր խլում օրվա ընթացքում: Նա անգամ չէր գնում ընկերների հետ զբոսնելու, որպեսզի ըստ գրաֆիկի սնվի: Աստիճանաբար սկսեցին գլուխ բարձրացնել առողջական խնդիրները: Ստամոքսի ցավերը զուգակցվում էին մշտական թուլությամբ: Սկսվեց մազաթափություն, իսկ փոքրիկ վնասվածքները, անգամ աննշան քերծվածքները կարծես վերականգնվում էին մի ամբողջ հավերժություն: Այնուհետև տեղի ունեցավ դաշտանային ցիկլի դադար: Նա հյուծված էր, անճանաչելի:
Նա տառապում էր օրտորեքսիայով: Այն հոգեկան դրություն է, երբ անհատի բոլոր հետաքրքրությունները կենտրոնացած են առողջ սննդակարգի շուրջ:
Բարեբախտաբար, աղջիկը կարողացավ ապաքինվել՝ հիվանդությունը հաղթահարելով ինքնուրույն: Նա սննդակարգ վերադարձրեց ձկնամթերքը, մսամթերքը, ձուն: Յանգերն աստիճանաբար սկսեց կազդուրվել ու վերադարձավ նախկին կյանքին:
Բուսակերությունն, իհարկե, դժվար է համարել վնասակար, բայց հագեկան վիճակը, որում հայտնվել էր աղջիկը, դասվում է պաթոլոգիաների շարքին:
2