Այս անգամ Կադիրովը հարձակվել է ԱՄՆ-ի վրա


05:16 , 7 դեկտեմբեր, 2015
Untitled-7Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում իսլամական աշխարհին կոչ է արել համախմբվել այն բանի համար, որպեսզի դիմակայեն ԱՄՆ-ից եկող սպառնալիքին, հայտնում է haqqin.az-ը:
«Ես կրկին կոչ եմ անում ուժ գտնել՝ մոռանալու բոլոր վիրավորանքները և պահի տակ առաջացած նկրտումները, համախմբվել, դառնալ միասնական բռունցք և իսլամի աշխարհը ոչնչացնելու ԱՄՆ փորձերի դեմ դառնալ միասնական ճակատ: Ես հազար տոկոսով վստահ եմ, որ ամենակրիտիկական պահին ամեն ինչ կփոխվի դեպի լավը: Դրա համար ինչ-որ մեկը պետք է իր մեջ գտնի ուժ, կամք, իմաստնություն և քաջություն՝ «ոչ» ասելու Ամերիկային և նրա դաշնակիցներին»,- գրել է Կադիրովը:
Կադիրովը ճշտել է, որ ԱՄՆ-ի դեմ պատերազմի կոչ չի անում:
«Մենք կոչ ենք անում տեղը դնել չափի զգացումը կորցրած քաղաքական գործիչներին, ովքեր իրենց հետաքրքրությունների զոհ են դարձնում ամբողջ երկրներ ու ազգեր»,- նշել է Կադիրովը: