04:39 , 7 դեկտեմբեր, 2015
Ռուս-ուկրաինական հարաբերությունների վատթարացման հետևանքով Ուկրաինայում առաջացած էներգետիկ ճգնաժամի պայմաններում բազմաթիվ վարորդներ թանկացած վառելիքը փոխարինելու այլընտրանքներ են փնտրում:
Ինչպես նշում է Oddity Central-ը, որքան էլ որ զարմանալի է հնչում, սակայն վարորդներն իրենց մեքենաների վրա տեղադրում են փայտե վառարաններ, որպեսզի հավելյալ գումար չծախսեն վառելիքի վրա:
Ուկրաինացի վարորդները նշել են, որ փայտե վառարանններով մեքենաները ոչ միայն ավելի մատչելի են, այլև` զգալի քիչ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, քան գազով կամ բենզինով գործող փոխադրամիջոցները: