Վանաձորի քաղաքապետը չկարողացավ ապահովել խոստացած այո-ի ցուցանիշը. armlur.am


02:28 , 7 դեկտեմբեր, 2015
Վանաձորի քաղաքապետը չկարողացավ ապահովել խոստացած այո-ի ցուցանիշըArmlur.am–ը գրում է.
Լոռու մարզում ևս իշխանությունների համար ցանկալի արդյունք չի գրանցվել: Հատկապես մարզկենտրոն Վանաձոր քաղաքում քաղաքապետ Սամվել Դարբինյանը չի կարողացել ապահովել այն ցուցանիշը, ինչը նախապես խոստացել էր ՀՀԿ շտաբում:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ArmLur.am-ի հետ զրույցում հպարտ հայտարարել էր, որ Վանաձորում ոչ-ի կողմնակից չկա, ողջ ժողովուրդն այո-ի կողմնակից է, սակայն ցուցանիշները հակառակի մասին են վկայում:
Վանաձորի թիվ 30/5  տեղամասում ողջ ժողովրդից այո է քվեարկել 170 մարդ, իսկ 336-ը՝ ոչ: Անվավեր է ճանաչվել 54 քվեաթերթիկ:
30/12 տեղամասում՝ այո՝ 123, ոչ՝ 448, անվավեր՝ 26 30/22 տեղամասում՝ այո՝ 70, ոչ՝ 351, անվավեր՝ 26 30/28 տեղամասում՝ այո՝ 36, ոչ՝ 271 30/35 տեղամասում՝ այո՝ 167, ոչ՝ 471, անվավեր՝ 35 30/37 տեղամասում՝ մշակույթի պալատ այո՝ 197, ոչ՝ 334

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ