01:45 , 7 դեկտեմբեր, 2015
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկցարեց, որ 5/1 ընտրատեղամասում իրենց վարչության անդամ Հրայր Մանուկյանին ՀՀԿ-ականները ծեծի են ենթարկել խախտումները բացահայտելու համար:
«Ինձ հասած տեղեկությամբ՝ իր ձեռքից հեռախոսը վերցրել են ու մեկուսացրել են: Ոստիկանության ներկայացուցիչներ, պահանջում եմ՝ ազատել «Ժառանգության» վարչության անդամին և մեղավորներին պատժի ենթարկել»,-հայտարարեց Ա. Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ ինքը և Ր. Հովհաննիսյանը գնում են Հրայրի հետևից: