ՊՐԵՄԻԵՐԱ. Colors Of Music – Stole The Show


01:29 , 7 դեկտեմբեր, 2015
Colors Of Music խումբը՝ Glaz’Ok ստուդիայի ռեժիսոր Մհեր Հովվյանի հետ համատեղ, ներկայացնում է հայտնի և սիրված երգիչ Kygo-ի Stole The Show երգի cover տարբերակը:
Colors Of Music-ը հանդես է գալիս տարբեր ժանրերում` լավագույն երգերի cover-ներով և հեղինակային երգերով (նաև էթնիկ ժանրում):
Colors Of Music խումբն ստեղծվել է 2007 թվականի մայիսի 1-ին, Երևանում` կոմպոզիտոր և ջութակահար Արթուր Հարությունյանի կողմից, ով հանդիսանում է Խմբի գեղարվեստական ղեկավարը, դաշնակահարը և ստեղծագործությունների հեղինակը:
Colors Of Music խումբն ստեղծում է երաժշտական նոր գույներ, որոնք շուտով կլինեն ավելի հասանելի:

Colors Of Music խմբի անդամները.

Վոկալ` Ռիմա Ֆարսյան

Ստեղնաշարային գործիքներ ` Արթուր Հարությունյան

Լիդ կիթառ` Գոռ Թադևոսյան

Բաս կիթառ` Կարեն Կոստանյան

Հարվածային գործիքներ` Էդուարդ Պապոյան

Մոտ 1 ամսից Colors Of Music խումբը կլինի աշխարհահռչակ VEVO-ում՝ իր հաջորդ տեսահոլովակով՝ այս անգամ հեղինակային երգի հիման վրա: