Հայաստանի իրական չափսը


23:58 , 6 դեկտեմբեր, 2015
Աշխարհի քարտեզի ստեղծման մի քանի սկզբունք գոյություն ունի։ Յուրաքանչյուրի համաձայն քարտեզները ստանում են երբեմն իրարամերժ տեսք, սակայն բոլորն էլ իրական են ու, միաժամանակ, բոլորն էլ թերի են։ Խնդիրը երկրագնդի գնդի ձևն է, որի հարթացման ընթացքում մերթ էկվատորի մոտ գտնվող պետությունների քարտեզներն են դեֆորմացվում, մերթ բեվեռների մոտ գտնվողները։
Ամենատարածված սկզբունքը, որով գծում են աշխարհի քարտեզը Մերկատորի քարտեզն է։ Դրա համացանցային տարբերակն է Web Mercator-ը, որը օգտագործվում է Google Maps, OpenStreetMaps կայքերում և այլն։
Անվանվել է ի պատիվ Ֆլանդրիացի գիտնական Գերհարդ Մերկատորի, ով սահմանել է երկրագնդի գծագրման իր սկզբունքը դեռևս 16-րդ դարում։
Սակայն խնդիրը այս քարտեզում հետևյալն է. բևեռնում գտնվող օբյեկտները ստանում են անհավանական դեֆորմացիա։ Նայելով օրինակ Գրենլանդիային, կարելի է մտածել, թե այն նույն չափսն ունի ինչ ողջ Աֆրիկան, իսկ Ռուսաստանը մեծ է նույն Աֆրիկայից մոտ երկու անգամ։ Դա իհարկե այդպես չէ, որքան էլ հսկա տարածք չգրավի Ռուսաստանը, որի մակերեսն է մոտ 17.1 մլն քառ.կմ, Գրենլանդիան՝ 2 մլն, իսկ Աֆրիկան՝ 30.2, այսինքն մոտ 2 անգամ մեծ Ռուսաստանից։
640
Եթե Ռուսաստանի ու Գրենլանդիայի քարտեզները մոտեցնենք Աֆրիկա մայրցամաքին կստացվի հետևյալ պատկերը.
Քարտեզը գեներացվում է շատ հետաքրքիր մի գործիքի կողմից՝ http://thetruesize.com
Իսկ ահա, թե ինչ չափսի է Հայաստանը ու ինչ տեսք ունի պետությունների հետ համեմատ, որոնք գտնվում են ավելի հարավ կամ ավելի հյուսիս :) Հայաստանը և Մերձավոր Արևելքը, Եգիպտոսը ու Էմիրատները.
Հայաստանը Եվրոպական պետությունների հետ համեմատ.
Հայաստանը Ալյասկայում.
Ու այդքան էլ վատ չենք նայվում Սկանդինավյան պետությունների կողքին :)
Մոռացեք «Հայաստանը փոքր, շաաաատ փոքր պետություն է, համեմատվել նույնիսկ չի կարող այլ պետությունների հետ»։ Պարզվում է Հայաստանը այդքան էլ փոքր չէ։ Վերադարձանք գործ անելու :)