Ուզած, թե չուզած այսօր որոշում ենք, թե ինչ երկրում ենք ապրելու


17:35 , 6 դեկտեմբեր, 2015
Ուզած, թե չուզած այսօր որոշում ենք, թե ինչ երկրում ենք ապրելու։ Եթե ուզում ենք ապրել օրենքի գերակայության երկրում, որտեղ տեղ չունեն անտեղի հանրաքվեներն ու կեղծ ընտրությունները, անարդարությունն ու աղքատությունը, զանգվածային արտագաղթն ու ամենաթողությունը, կոռուպցիան ու մարդու իրավունքների խախտումները, անհավասարությունն ու գործազրկությունը, ապա գիտենք ինչ ենք անելու այսօր։ Ինչքան էլ հավատացնեն, որ մեզնից ոչինչ կախված չէ․ ամեն ինչ կախված է հենց մեզնից։