Դիրքերում հերթափոխներն իրականացվում են հստակ գրաֆիկներով. Արծրուն Հովհաննիսյան


16:56 , 6 դեկտեմբեր, 2015

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վայքի զորամասերից մեկում դիրքերում գտնվող զինծառայողներին մի քանի օր շուտ են իջեցրել դիրքերից՝ հանրաքվեին մասնակցելու նպատակով, իսկ նրանց փոխարինող խմբին տարել են քվեարկության և հետո միայն ուղարկել դիրքեր:

Ահազանգի վերաբերյալ Panorama.am-ը մեկնաբանություն ստացավ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով հայտնեց.«Դիրքերում մշտապես ծառայություն է կատարվում, իսկ հերթափոխները իրականացվում են հստակ գրաֆիկներով»: