15:41 , 6 դեկտեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
Այսօր լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը ներկայացրեց մինչ քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Նա նշեց, որ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հանրաքվեի ընթացքի վերաբերյալ հնարավոր խախտումները ուսումնասիրելու նպատակով: Արմեն Մարուխյանը նշեց, որ գլխավոր դատախազությունը ստացել է մեկ հաղորդում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից՝ գլխավոր դատախազությանը հասցեագրված, որի հիման վրա քրեական օրենսգրքի 149 հոդվածի երկրորդ մասով հարուցվել է քրեական գործ, հանձնաժողովի անդամին նյութապես շահագրգռելու ու նրա լիազորությունները խոչընդոտելու մասով:
Տվյալ անձի վերաբերյալ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն ժամանակահատվածում դատախազության տարածքային ստորաբաժանում Երևանի ընտրատեղամասներից մեկի հանձնաժողովի նախագահ Վահիկ Ալեքսանյանի կողմից ստացվել է մեկ դիմում:
Նա բողոքել է, որ իր բնակարանի հոսանքը անջատել են, ինչը նա դիտել է որպես իր՝ հանձնաժողովի նախագահի գործունեության խոչընդոտում: «Այսօր , 13:00 դրությամբ գլխավոր դատախազություն ընտրախախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ չեն ստացվել»,- ասաց նա: