ԳԱԼԱ-ի Համակարգող կենտրոնը բազմաթիվ ահազանգեր է ստացել Հանրաքվեի ընթացքում Գյումրիում արձանագրված խախտումների մասին:
Գյումրիում վիճաբանությունների, անհարկի միջամտությունների, սպառնալիքների եւ այլ խախտումների մասին առավել շատ ահազանգեր են գալիս կոնկրետ մի քանի թաղամասերից՝ Արցախ, Ավտոկայանի բանավան, Բուլվարային, Շիրակացի եւ այլն:
Հիշեցնենք, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը նաեւ օնլայն տեսադիտարկում է իրականացնում տեղամասերում: