15:35 , 6 դեկտեմբեր, 2015
Armlur.am-ը գրում է.
Ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի՝ 9/11 ընտրական տեղամասի ցուցակներում առկա են այլ համայնքներում հաշվառված անձինք:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է իրավական հնարավորություն, համաձայն որի՝ համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված դիումները ներկայացնելու վերջնաժամկետը 2015 թվականի նոյեմբերի 29-ն էր:
9/11 ընտրական տեղամասի՝ ըստ գտնվելու վայրի քվեարկելու լրացուցիչ ցուցակում ընդգրկված են 81 անձինք, ովքեր բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են այլ համայնքներում: Ընդ որում, նշված ցուցակում չեն կարող ընդգրկվել Երեւան համայնքում հաշվառված անձինք, քանի որ ՀՀ ընտրական օրենգիրքը բացառում է նույն համայնքի տարածքում ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորություն (Երեւանը մեկ համայնք է):
Անհրաժեշտ է նշել ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում եւ միայն մեկ անգամ:
Շարունակությունն՝ այստեղ