Երևանում տեղակայված 1/08 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք եղել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպք, պարզաբանեց, որ լրագրողը ցանկացել է նկարել ցուցակները, ինչը չի թույլատրել:
«Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչ Էդուարդ Ավետիսյանն էլ ասաց, որ ընդամենը նշումներ էր անում իր տետրի մեջ ցուցակի մոտ կանգնած, և հաշվում էր, թե որքան մարդ է գալիս և գնում:
ՕԵԿ կուսակցությունից Աշխեն Ղազարյանը նշեց, որ լրագրողը կանգնած նկարում էր: «Ինչու եք հրահրում, որ նախագահը ձեզ հետ այդպես խոսի, ոնց որ հատուկ նպատակով անեք»,-ասաց նա և, իսկ լրագրողն արձագանքեց, թե իր հատուկ նպատակը գործընթացը վերահսկելն է: ՀԱԿ խմբակցության անդամը ևս գտնում է, որ նկարելու փորձ եղել էր: